Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012

Ապահովագրվենք, որ ապահովված զգանք

Ապահովագրվենք, որ ապահովված զգանք

Արդեն քանի տարի է ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել կամավոր և պարտադիր բժշկական ապահովագրությունը: Իսկ մինչ այդ արդեն գործում են յոթ մասնավոր ապահովագրական ընկերություններ, որոնցից առաջատարներից է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը: Այն Հայաստանում և Արցախում իրականացնում է նաև բժշկական ապահովագրություն: Բժշկական ապահովագրության պայմանագրով 2012 թվականին «Ինգո Արմենիան» վճարել է 627,679,855 դրամ հատուցում, բավարարվելով  28150 հատուցման դիմում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ ընկերությունում ապահովագրված անձանց թիվը կազմել է 46589:

 

Ինչպիսի՞ն են բժշկական ապահովագրության պայմանները, ի՞նչ խնդիրներ են առկա այդ ոլորտում և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք: Այս հարցերին խնդրեցինք պատասխանել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին: Պարոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, մի քանի տարի աշխատել իր մասնագիտությամբ, ապա նախընտրել է զբաղվել ապահովագրությամբ:

 

- 1997 թվականին ստացանք ապահովագրության արտոնագիր և այս տարի նշեցինք մեր գործունեության 15-ամյակը: Մենք համագործակցում ենք և´ բյուջետային հաստատությունների, և´ մասնավոր կառույցի հետ: Բժշկական ապահովագրության ծավալը մասնավոր հիմնարկներում մոտ 14 հազար անձ է, որը հավաքագրվել է 15 տարվա ընթացքում, իսկ ինչ վերաբերում է պետական ծառայողներին` մեկ տարվա ընթացքում մոտ 30 հազար անձ: Մասնավոր համակարգը հիմնականում արտասահմանյան ընկերություններն են, որոնք ապահովագրում են իրենց աշխատողներին բժշկական ծրագրերով, այն  նրանց մշակույթի արդյունքն է:

 

Այն, որ մինչև հիմա չունենք ապահովագրության մասին օրենք, պայմանավորված է ենթակառուցվածքներով, բուժման չափորոշիչներով և պրոտոկոլներով, որոնք այն օղակն են, որ կապում են բուժհաստատությունները ապահովագրական ընկերությունների հետ: Ընդհանուր չափորոշիչները կօգնեն հաշվարկել այս կամ այն հիվանդության բուժման, ախտորոշման, վերականգնողական ծախսերի գինը: Ներկայումս գործում ենք պայմանագրային հիմունքներով և ընդունում ենք այն գնացուցակը, գործողությունների ցանկը, որ մեզ է ներկայացնում հիվանդանոցը: Մենք այսօր համագործակցում ենք 30-40 բուժհաստատության հետ, միաժամանակ աշխատում լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների հետ: Եթե ապահովագրվողը նախընտրում է բուժվել մասնավոր բուժհաստատությունում կամ մասնավոր մասնագետի մոտ, ովքեր ունեն արտոնագիր, նշանակություն չունի: Վերջիվերո բուժումը վճարում է հիվանդը, թե ապահովագրական ընկերությունը նրանց համար նշանակություն չունի, կարևորը վճարելն է: 

 

Ըստ պայմանագրի գործատուն, լինի բյուջետային, թե մասնավոր, վճարում է 131 հազար դրամ և դրա դիմաց ապահովագրված անձն իրավունք ունի մոտ 3,8 միլիոն դրամի սահմաններում ստանալ բուժօգնություն, որը վճարում է ընկերությունը: Սակայն դա նշանակում է, որ տասնյակ մարդիկ ուղղակի չեն դիմել ապահովագրական ընկերությանը, գումարը կուտակվել է ստեղծելով պահուստային ֆոնդ, որ մեկ անձը կարողանա օգտվել ապահովագրությունից:

 

Մենք այսօր ունենք ներկայացուցչություններ հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ Արցախը, որտեղ աշխատում են 5-10-ական մարդ: Ունենք 7-9 բժիշկ, ովքեր բժիշկ-փորձագետի գործառույթ են իրականացնում: 

 

Այսօր շատ աշխատանք կա իրականացնելու բնակչության հետ, որովհետև գրեթե ոչ-ոք չի կարդում պայմանագիրը, որի հետևանքով նրանք կարծում են, որ դա ինչ-որ գումար է, որը կուտակվել է մի ընկերությունում և այն ուղղակի պետք է ծախսել: Այնպես է ստացվում, որ պետությունը կամ մասնավոր սեկտորը վճարում է անձի համար առավելագույնը 131 հազար, նվազագույնը 52 հազար դրամ և այդ անձն ինչպես ուզենա կարող է այն ծախսել: Սակայն համակարգը գործում է որպես ապահովագրություն, այդ 131 հազարի փոխարեն մենք հաճախ հատուցում ենք 1, 2, 3 միլիոն: Դա նշանակում է, որ 131 հազարի տերերը ոչ բոլորն են. այդ գումարը  վերաբաշխման ենթակա ֆոնդ է:

 

Այս անտեղյակությունը հաղթահարելու համար երևի 2-3 տարի է անհրաժեշտ: Օրինակ, 3-րդ տարվա սկիզբն է, իսկ ԱՊՊԱ-ի մասին արդեն բոլորը գիտեն, ճիշտ նույն ձևով, ինչպես ֆուտբոլի:

 

Բժշկական ապահովագրության մասին շատ լավ կլինի «Առողջապահության լրատուի» միջոցով երկխոսություն սկսենք առողջապահության կազմակերպիչների, հիվանդանոցների գլխավոր բժիշկների հետ: Երբեմն նրանք էլ տեղեկացված չեն հատուցման, պայմանագրային պայմանների մասին: Ամեն դեպքում բուժհաստատության կատարած ծախսերը փոխհատուցվում են և այստեղ շահում է միայն քաղաքացին:

 

Ապահովագրությունը սոցիալական փաթեթի հիմնական մասն է և, գրեթե առանց այլընտրանքի, առողջապահության ֆինանսավորման միակ առողջ մեթոդը: 

Հեղինակ. Մ.Հ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսառիթմերը` բուժմանն օգնական
Կենսառիթմերը` բուժմանն օգնական

Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...

Թերապիա
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
Լիցենզավորման գործընթացի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...

Հավաստագրերը կտեղայնացվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...

Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...

Հրատապ թեմա Հայաստանում
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...

Միզային համակարգ Թերապիա
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Վեներաբանություն
Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...

Սրտանոթաբանություն Թերապիա
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք
Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...

Առողջ կին
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Մանկական հիվանդություններ Հրատապ թեմա Հայաստանում
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով
Ապրել հասարակությանն ինտեգրված, առողջ ապրելակերպով

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...

Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղ հրահրում են հորմոնները

Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...

Ուռուցքաբանություն Ներզատաբանություն Թերապիա
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Վեներաբանություն
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Վեներաբանություն
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ